14:18  ,  6 հուլիսի, 2012

Եդիգարյանը կտեղափոխվի «Մետալուրգ», Մանոյանը փորձաշրջան է անցնում «Կուբանում»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանն այս օրերին փորձաշրջան է անցնում Կրասնոդարի «Կուբանում», իսկ նրա թիմակից Արտակ Եդիգարյանն, ամենայն հավանականությամբ, պայմանագիր կկնքի Դոնեցկի «Մետալուրգի» հետ: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին «Փյունիկ» ակումբի մամուլի քարտուղարությունից:

Վերջին շրջանում Մանոյանն ու Եդիգարյանը փորձաշրջան էին անցնում «Մետալուրգում»: Եդիգարյանը լավ տպավորություն է թողել ուկրաինական ակումբի մարզիչների վրա եւ առաջիկայում կտեղափոխվի «Մետալուրգ»: Դավիթ Մանոյանն արդեն միացել է Ավստրիայում հավաք անցկացնող Կրասնոդարի «Կուբանին», որի կազմում կանցնի փորձաշրջան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով