Ռուսաստանցի Կարեն Խաչանովը կարիերայի առաջին տիտղոսը նվաճեց թենիսի ATP շարքի մրցաշարերում:
Չինաստանի Չենդու քաղաքում ավարտված մրցաշարի եզրափակիչում 20-ամյա թենիսիստը 3 սեթում կամային հաղթանակ տարավ իսպանացի Ալբերտ Ռամոսի նկատմամբ: 2 ժամ 40 րոպե տեւած մրցախաղում Խաչանովը հաղթեց 6:7, 7:6, 6:3 հաշվով:
Հիշեցնենք, որ առաջին շրջանում աշխարհի 101-րդ ռակետ Խաչանովը հաղթել էր պորտուգալացի Ժոաո Սոուզային, երկրորդում՝ ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին, երրորդում՝ իսպանացի Ֆելիսիանո Լոպեսին, իսկ կիսաեզրափակիչում ուժեղ էր գտնվել սերբ Վիկտոր Տրոիցկուց: Չենդուի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 840 915 դոլար է:
Այս հաղթանակի շնորհիվ Կարեն Խաչանովը կվաստակի 250 վարկանիշային միավոր եւ ATP-ի ցուցակում կբարձրանա 55-րդ տեղ:
Չենդու, եզրափակիչ, տղամարդիկ
Ալբերտ Ռամոս (Իսպանիա) - Կարեն Խաչանով (Ռուսաստան)՝ 7:6 (3), 6:7 (3), 3:6
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:05 , 29 հոկտեմբերի
15:10 , 29 հոկտեմբերի 
14:11 , 29 հոկտեմբերի 
13:30 , 29 հոկտեմբերի
13:06 , 29 հոկտեմբերի
12:17 , 29 հոկտեմբերի 
12:08 , 29 հոկտեմբերի
11:04 , 29 հոկտեմբերի
10:27 , 29 հոկտեմբերի
10:06 , 29 հոկտեմբերի