13:30  ,  1 հոկտեմբերի, 2016

Սարգիս Ադամյանի հերթական գոլը Գերմանիայում

Ֆուտբոլի Գերմանիայի ռեգիոնալ լիգայի (չորրորդ դիվիզիոն) հերթական տուրում «Շտայնբախը» մրցակցի խաղադաշտում 2:0 հաշվով հաղթել է «Ուլմին»:

Հյուրերի երկրորդ գոլը 80-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի թեկնածու Սարգիս Ադամյանը: 23-ամյա հարձակվողը մասնակցել է ամբողջ խաղին: Ընթացիկ առաջնությունում Ադամյանը գոլերի քանակը հասցրել է 6-ի:

11-րդ տուրից հետո «Շտայնբախը» 20 միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English