13:10  ,  6 հուլիսի, 2012

Աբրահամ Խաշմանյանը՝ «Արարատի» գլխավոր մարզիչ

Կապանի «Գանձասարի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հուլիսի 6-ին պաշտոնապես գլխավորել է Երեւանի «Արարատի»: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին երեւանյան ակումբի մամուլի քարտուղարությունից:

«Արարատը» հրաժարվել թիմի գլխավոր մարզիչ Ալբերտ Սաֆարյանի ծառայություններից: Թեկնածուների թվում է եղել նաեւ Հայաստանի ազգային հավաքական նախկին հարձակվող Տիգրան Եսայանը, սակայն «Արարատի» ղեկավարներն ընտրել են Խաշմանյանին:

Հիշեցնենք, որ Աբրահամ Խաշմանյանը «Գանձասարի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի՝ «Արարատի» հետ խաղից հետո:

15-րդ տուրից հետո «Արարատը» չորս միավորով եզրափակում է Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով