14:10  ,  30 սեպտեմբերի, 2016

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» զարմացրել է Լուիս Էնրիկեին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ կամային հաղթանակից հետո խոստովանել է, որ մրցակիցը զարմացրել է իրեն:

«Պետք է խոստովանեմ, որ «Բորուսիայի» տակտիկան ու խաղաոճը շատ զարմացրին ինձ: Այդ թիմի 11 խաղացողներն այնպես էին գործում խաղադաշտում, որ դա անսպասելի էր մեզ համար: Մենք պետք է պատասխան գտնեինք մրցակցի գործողություններին: Ի ուրախություն մեզ, դա ստացվեց»,- մարզիչ խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայում կայացած խաղում առանց Լիոնել Մեսիի հանդես եկող Իսպանիայի չեմպիոնը պարտվում էր առաջին խաղակեսից հետո, սակայն ընդմիջումից հետո խփեց 2 գոլ՝ 2:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում