12:07  ,  29 սեպտեմբերի, 2016

«Ուրարտուն» երկրորդ հաղթանակն է տարել Վրաստանում

Վրաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուրարտուն» հաղթել է նաեւ երկրորդ ստուգողական խաղում: Տիգրան Գյոկչյանի սաներն այս անգամ 90:88 հաշվով պարտության են մատնել «Ռուսթավի» թիմին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 26-ին երեւանյան ակումբն ուժեղ էր գտնվել «Սուխումիից»՝ 111:86:

Հիշեցնենք, որ «Ուրարտուն» նախապատրաստվում է Ռուսաստանի Սուպերլիգա-1-ին եւ հոկտեմբերի 6-ին կանցկացնի առաջին հանդիպումը` Երեւանում հյուրընկալելով «Ռյազանին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում