14:41  ,  29 սեպտեմբերի, 2016

Ռոնալդու. Շատ եմ մտածում մարզիչ դառնալու մասին

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ ապագայում կարող է դառնալ մարզիչ: Պորտուգալացի հարձակվողի խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ 5-7 տարուց ոչ շուտ:

«Շատ եմ մտածում այդ մասին: Այժմ չէի ցանկանա դառնալ մարզիչ: Մի քանի տարուց մարդիկ կասեն, որ ես լավ նախադրյալներ ունեմ դրա համար, սակայն ես չեմ ցանկանում: Դա շատ բարդ է: Այժմ պարզապես ցանկանում եմ կենտրոնանալ խաղի վրա: Սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում: Գուցե 5-7 տարուց կմտափոխվեմ եւ կդառնամ մարզիչ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Արքայական ակումբի հետ Ռոնալդուի գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում