11:28  ,  6 հուլիսի, 2012

Ժորա Հովհաննիսյանը հաղթանակ է պարգեւել «Լոկոմոտիվին»

Ֆուտբոլի Ուզբեկստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում Տաշքենդի «Լոկոմոտիվը» տանը 2:1 հաշվով առավելության է հասել Ֆերգանայի «Նեֆթչիի» նկատմամբ:

«Լոկոմոտիվի» հաղթական գնդակը 79-րդ րոպեին խփել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Ժորա Հովհաննիսյանը, ով մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

«Լոկոմոտիվի» կազմում 90 րոպե խաղացել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոմիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Տաշքենդի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը լեգենդար հայ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն է:

Ուզբեկստանի Գավաթ, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Լոկոմոտիվ» (Տաշքենդ) – «Նեֆթչի» (Ֆարգանա) - 2:1

Դիլշոդ Ռահմատուլաեւ, 14, Ժորա Հովհաննիսյան, 79 – Օյբեկ Նուրբոեւ, 57 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով