Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ոչ մարզական վարքով է առանձնացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղում: Դրվագներից մեկում պորտուգալացի հարձակվողն ընկնելիս հարվածել է «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մարսել Շմելցերին։ Հանդիպման գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգը չի նկատել այդ դրվագը։
Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած խաղում Արքայական ակումբը 2 անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն գրանցվեց 2:2 հաշիվը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում