10:07  ,  6 հուլիսի, 2012

Դանի. Արշավինը Ռոնալդու է Ռուսաստանի հավաքականի համար

Անդրեյ Արշավինը Կրիշտիանու Ռոնալդու է Ռուսաստանի ազգային հավաքականի համար, հայտարարել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» պորտուգալացի կիսապաշտպան Միգել Դանին:

«Եվրո-2012-ում Արշավինը ներդրեց բոլոր ուժերը. նա ամեն ինչ արեց թիմի հաջողության համար: Անդրեյը պարտադիր խաղում էր թիմի մեկնարկային կազմում, իսկ դա նշանակում է, որ մարզիչը գոհ էր նրա ցուցադրած խաղից: Արշավինը շատ բարձրակարրգ ֆուտբոլիստ է: Նա կարող է միայնակ վճռել հանդիպման ելքը: Անդրեյը Ռուսաստանի հավաքականում ունի այն դերը, որը Ռոնալդուն՝ Պորտուգալիայի թիմում, կամ Չավին՝ Իսպանիայի հավաքականում:

Ինչ վերաբերվում է Եվրո-2012-ին, կարծում էի, որ չեմպիոն կհռչակվի Պորտուգալիան կամ Ռուսաստանը»,- 28-ամյա պորտուգալացու խոսքը փոխանցում է «Советский Спорт»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով