16:17  ,  27 սեպտեմբերի, 2016

Աբրամովիչը լուրջ փոփոխություններ կկատարի «Չելսիում»

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լուրջ փոփոխություններ կատարել անգլիական ակումբում, գրում է The Telegraph-ը։

Ռուս գործարարը դժգոհ է թիմի խաղից եւ ցանկանում է ուժեղացնել կազմը, սակայն, նախեւառաջ, նա մտադիր է բաժանվել վետերաններից։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին, որի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը։ Թիմում հարցականի տակ է նաեւ իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի, բրազիլացի Օսկարի, սերբ Նեմանյա Մատիչի ապագան։

Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, ապա ձմռանը լոնդոնյան ակումբը կփորձի գնել կենտրոնական պաշտպան եւ հարձակվող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում