19:53  ,  24 սեպտեմբերի, 2016

«Մանչեսթեր Սիթիի» հաղթարշավը շարունակվում է, «Լիվերպուլը» խփեց 5 գոլ

Անգլիական Պրեմյեր լիգայի 6-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց ուելսյան «Սուոնսիին», իսկ «Լիվերպուլը» տանը շանս չտվեց «Հալ Սիթիին»՝ 5:1: Մանչեսթերցիներից դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն: «Լիվերպուլն» էլ 29-րդ րոպեից ուներ քանակական առավելություն:

Խոսեպ Գվարդիոլայի թիմն ունի 100 տոկոսանոց ցուցանիշ եւ 4 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Տոտենհեմին», որն արտագնա հաղթանակ տարավ «Միդլսբրոյի» նկատմամբ՝ 2:1:

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Սուոնսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3

Ֆերնանդո Լյորենտե, 13 – Սերխիո Ագուերո, 9, 65 (11մ), Ռահիմ Ստերլինգ, 77

«Լիվերպուլ» - «Հալ Սիթի»՝ 5:1

Ադամ Լալանա, 17, Ջեյմս Միլներ, 30, 71 (11մ), Սադիո Մանե, 36, Ֆելիպո Կոուտինյո, 52 – Դեւիդ Մայլեր, 51

Հեռացում՝ Ահմեդ Էլ-Մոհամադու, 29 («Հալ Սիթի»)

«Միդլսբրո» - «Տոտենհեմ»՝ 1:2

Բեն Գիբսոն, 65 – Սոն Հյոն Մին, 7, 23

«Սթոք Սիթի» - «Վեստ Բրոմվիչ»՝ 1:1

Ջո Ալեն, 73 – Սալոմոն Ռոնդոն, 90+1

«Սանդերլենդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 2:3

Ջերմեյն Դեֆո, 39, 60 – Ջո Լեդլի, 63, Ջեյմս Մքարթուր, 73, Կրիստիան Բենտեկե, 90+5

«Բորնմութ» - «Էվերտոն»՝ 1:0

Ջունիոր Ստանիսլաս, 23

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով