18:31  ,  24 սեպտեմբերի, 2016

2 տարի անց Բալոտելին հրավիրվել է Իտալիայի հավաքական

Ֆրանսիական «Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելին հրավիրվել է ֆուտբոլի Իտալիայի հավաքական՝ մասնակցելու Իսպանիայի ու Մակեդոնիայի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի խաղերին, հաղորդում է Sky Sport Italia-ը:

Նախորդ անգամ 26-ամյա Բալոտելին ազգային թիմից հրավեր ստացել էր 2014 թվականին: Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 2 խաղի եւ խփել 4 գոլ:

Իսպանիայի հետ իտալացիները խաղալու են հոկտեմբերի 6-ին, իսկ 3 օր անց կհանդիպեն Մակեդոնիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում