22:20  ,  22 սեպտեմբերի, 2016

Միհրան Հարությունյանը՝ Ասկերանի զորամասում (ֆոտո)

Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն այցելել է Արցախ եւ հանդիպում է ունեցել Ասկերանի չորրորդ պաշտպանական գնդի զինծառայողների հետ:

«Այս տղաներն արժանի են հարգանքի: Ես ուրախ էի հանդիպել նրանց հետ եւ շատ հուզված էի: Մաղթում եմ նրանց խաղաղություն, ուժ, համբերություն եւ Աստծո բարեհաճությունը»,- Ինստագրամում գրել է Միհրան Հարությունյանը զինծառայողների հետ հանդիպումից հետո: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում