19:14  ,  22 սեպտեմբերի, 2016

Լուիս Էնրիկե. Մեսիի բացակայությունը կորուստ է ամբողջ ֆուտբոլի համար

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի հանդիպումից հետո հայտարարել է, որ կատալոնական թիմն ավելի էր արժանի հաղթանակի:

«Մեսիի վնասվածքն ու նրա բացակայությունը կորուստ է ամբողջ ֆուտբոլի համար: Անցած մրցաշրջանում նա տեւական ժամանակ չխաղաց, բայց մենք հաղթահարեցինք այդ փորձությունը: Իհարկե, Մեսիի հետ մենք ավելի ուժեղ ենք, բայց առանց նրա էլ մենք կմնանք ուժեղ:

«Աթլետիկոյի» հետ դիմակայություններում ամեն ինչ որոշում են մանրուքները: Մենք ավելի էինք արժանի հաղթանակի՝ հաշվի առնելով ցանկությունն ու առավելությունը, որ կար խաղադաշտում: Բայց ֆուտբոլում կան նաեւ այլ գործոններ»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 1:1 հաշվով ավարտված խաղում Մեսին ազդրի մկանային վնասվածք է ստացել եւ բաց կթողնի մոտ երեք շաբաթ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում