Բասկետբոլի ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Մայք Կշիշեւսկին որոշել է, թե հուլիսի 27-ին Լոնդոնում մեկնարկող Օլիմպիական խաղերում ովքեր պետք է լինեն թիմի ավագները:
«Կոբին լուրջ տղա է եւ մեծ մարզիկ: Դրանով է նա առաձնանում թիմում: Իսկ ԼեԲրոնը ունակ է թիմում պահպանել լավ եւ ուրախ մթնոլորտ: Հենց նման կոմբինացիան էլ ինձ պետք է: Հենց նրանք էլ կլինեն հավաքականի ավագները»,- Կշիշեւսկու խոսքն է մեջբերում NBA-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Պեկինի Օլիմպիական խաղերում ամերիկյան հավաքականը գլխավորում էին Ջեյսոն Կիդը, Կոբի Բրայանտը եւ ԼեԲրոն Ջեյմսը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում