18:10  ,  20 սեպտեմբերի, 2016

Լյուկ Շոուն մոտ 3 շաբաթ չի օգնի «Մանչեսթեր Յունայթեդին»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն մոտ երեք շաբաթ չի կարողանա օգնել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին: Անգլիացի ֆուտբոլիստը ստացել է աճուկի վնասվածք, հաղորդում է telegraph-ը:

Ոտքի կրկնակի կոտրվածքի հետեւանքով Անգլիայի հավաքականի խաղացողը բաց էր թողել անցած մրցաշրջանի մեծ մասը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է հինգ հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում