21:48  ,  17 սեպտեմբերի, 2016

«Ուրարտուն» սկսել է նախապատրաստվել Ռուսաստանի Սուպերլիգային

Երեւանի «Ուրարտուն» սկսել է նախապատրաստվել հոկտեմբերին մեկնարկող բասկետբոլի Ռուսաստանի Սուպերլիգային:

Տիգրան Գյոկչյանի գլխավորությամբ մարզումներին մասնակցում են 14 խաղացողներ: Առաջիկայում թիմին կմիանան 3 լեգեոնականներ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 24-ից «Ուրարտուն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսիում, որտեղ տեղի կունենան նաեւ մի շարք ստուգողական հանդիպումներ վրացական թիմերի հետ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Սուպերլիգայի 2016-17թթ. մրցաշրջանը հայկական ակումբի համար կմեկնարկի հոկտեմբերի 6-ին: Այդ օրը հայ բասկետբոլիստները Երեւանի նախկին «Միկա» մարզահամալիրում կհյուրընկալեն «Ռյազանին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում