10:40  ,  16 սեպտեմբերի, 2016

Լուիս Էնրիկեն ընկել է հեծանիվից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն օրեր առաջ ընկել է հեծանիվից, հաղորդում է Sport.es-ը:

Իսպանացի մասնագետը հաճախ իր տնից «Բարսելոնայի» մարզաբազա է գնում հեծանիվով՝ անցնելով 15 կմ: Շոտլանդական «Սելթիկի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի հանդիպման նախախաղային մարզմանը մեկնելիս Էնրիկեն մտածել է Պրիմերայում «Ալավեսից» կրած տնային պարտության մասին: Ընկնելով հեծանիվից՝ մարզիչը վնասել է արմունկը: Նա հասել է «Բարսելոնայի» մարզաբազա, որտեղ բուժօգնություն է ստացել: «Սելթիկի» դեմ խաղում Լուիս Էնրիկեի ձեռքը վիրակապով էր, իսկ կատոլանական ակումբը հաղթեց 7:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում