14:33  ,  12 սեպտեմբերի, 2016

Դե Բրույնե. Մենք ձգտում ենք գերիշխել Գվարդիոլայի ոճի հաշվին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն հաճույք է ստանում թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի առաջարկած նոր խաղաոճից: Այդ մասին ասել է 25-ամյա ֆուտբոլիստը՝ մեկնաբանելով թիմի տպավորիչ մեկնարկը Անգլիայի առաջնությունում:

«Մենք պետք է մի փոքր նահանջենք Պրեմյեր լիգայում գերիշխող ֆիզիկական ուժեղ պայքարից: Մենք փորձում ենք գերիշխել նոր խաղաոճի շնորհիվ: Գվարդիոլայի առաջարկած ոճը հաճույք է պատճառում, հատկապես, հարձակման խաղացողներին: Մեր թիմի որոշ խաղացողների համար սա նոր սկիզբ է:

Ֆուտբոլը բարդ խաղ է: Յուրաքանչյուրն ունի իր ոճը, եւ դու պետք է հարմարվես, բայց բոլորը մեծ ձգտումով են աշխատում: Ամեն ինչ լավ է ընթանում եւ պետք է ձգտել պահպանել այս դինամիկան»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» առաջատար խաղացողներից մեկը:

Գվարդիոլայի թիմը Անգլիայի առաջնության առաջին չորս տուրերում միայն հաղթանակ է տարել եւ միայնակ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2 միավոր է հետ «Չելսին», 3 միավոր՝ «Մանչեսթեր Յունայթեդը»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում