13:58  ,  8 սեպտեմբերի, 2016

Մարչելո Լիպին կդառնա աշխարհի ամենախոշոր վարձատրությամբ մարզիչը

Իտալացի Մարչելո Լիպին երեք տարվա պայմանագիր կկնքի չինական «Գուանչժոու Էվերգրանդի» հետ եւ կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը: Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Չինաստանում երեք տարվա աշխատանքի համար կստանա 60 միլիոն եվրո, հաղորդում է corrieredellosport-ը:

Այժմ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչ «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան է: Կատալոնացի մասնագետի տարեկան աշխատավարձը 17 միլիոն եվրո է:

2012-2014 թվականներին Լիպին արդեն գլխավորել է «Գուանչժոուն» եւ երեք անգամ նվաճել է չինական Սուպերլիգայի չեմպիոնական տիտղոսը: Նա նաեւ դարձել է առաջին մարզիչը, որին հաջողվել է հաղթել եվրոպական եւ ասիական Չեմպիոնների լիգաներում:

68-ամյա մասնագետի գլխավորությամբ Իտալիայի հավաքականը 2006-ին դարձել է աշխարհի չեմպիոն: «Յուվենտուսի» հետ նա հինգ անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը, դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում