09:20  ,  7 սեպտեմբերի, 2016

ԱԱ-2018. Նեյմարը հաղթանակ բերեց Բրազիլիային, Արգենտինան խուսափեց պարտությունից

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 8-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը տանը 2:1 հաշվով հաղթեց կոլումբացիներին: Բրազիլիացիների հաղթական գոլը վերջնամասում խփեց «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը:

Արգենտինայի հավաքականն առանց «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հյուրընկալվելիս մարտական ոչ ոքի խաղաց Վենեսուելայի հետ՝ 2:2: Դաշտի տերերը չպահպանեցին 2 գոլի առավելությունը:

Ուրուգվայը սեփական խաղադաշտում 4:0 հաշվով հաղթեց Պարագվային, իսկ Ամերիկայի գործող գավաթակիր Չիլին տանը գոլազուրկ ոչ ոքի խաղաց Բոլիվիայի հետ:

8-րդ տուրից հետո 16 միավորով առաջին տեղ բարձրացավ Ուրուգվայը: Արգենտինան ու Բրազիլիան ունեն 15-ական միավոր, իսկ Կոլումբիան ու Էկվադորը 13-ական միավորով բաժանում են 4-5-րդ տեղերը:

ԱԱ-2018-ի ընտրական փուլ, հարավամերիկյան գոտի, 8-րդ տուր

Բրազիլիա – Կոլումբիա՝ 2:1

Միրանդա, 2, Նեյմար, 74 – Մարկինյոս, 36 (ինքնագոլ)

Վենեսուելա – Արգենտինա՝ 2:2

Խուանպի Աոր, 35, Ջոզեֆ Մարտինես, 53 – Լուկաս Պրատո, 58, Նիկոլաս Օտամենդի, 83

Չիլի – Բոլիվիա՝ 0:0

Ուրուգվայ – Պարագվայ՝ 4:0

Էդինսոն Կավանի, 18, 55, Կրիստիան Ռոդրիգես, 42, Լուիս Սուարես, 45 (11մ)

Պերու – Էկվադոր՝ 2:1

Կրիստիան Կուեւա, 19 (11մ), Ռենատո Տապիա, 79 – Գաբրիել Աչիլեր, 79

Հեռացում Միչել Արոյո, 90+3 (Էկվադոր)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news