Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում սեպտեմբերի 5-ին անցկացվեցին D, G եւ I խմբերի առաջին տուրի խաղերը:
G խմբում Իսպանիայի հավաքականը 8 անպատասխան գնդակ ուղարկեց Լիխտենշտեյնի դարպասը, իսկ իտալացիները 3:1 հաշվով արտագնա հաղթանանակ տարան Իսրայելի նկատմամբ: Իսպանացիները 7 գոլ խփեցին ընդմիջումից հետո: Դուբլի հեղինակ դարձան «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան ու Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Ալվարո Մորատան, որը փոխարինման դուրս գալուց հետո 2 գոլ խփեց մեկ րոպեում:
Կոսովոյի հավաքականն անցկացրեց առաջին պաշտոնական խաղն ու վաստակեց առաջին միավորը: Կոսովոյի թիմը հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց Ֆինլանդիայի հետ՝ 1:1:
Ուկրաինայի հավաքականն Անդրեյ Շեւչենկոյի գլխավորությամբ դատարկ ստադիոնում տնային ոչ ոքի խաղաց իսլանդացիների հետ՝ 1:1: Ուկրաինայի հավաքականի առաջատարներից Եվգենի Կոնոպլյանկան 83-րդ րոպեին 11 մետրանոցից վրիպեց 1:1 հաշվի ժամանակ: Դա Շեւչենկոյի նորամուտի խաղն էր Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:
Ուելսի հավաքականը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի դուբլի օգնությամբ տանը 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մոլդովայի նկատմամբ:
ԱԱ-2018-ի ընտրական փուլ, եվրոպական գոտի, առաջին տուր
G խումբ
Իսպանիա – Լիխտենշտեյն՝ 8:0
Դիեգո Կոտսա, 10, 66, Սերջի Ռոբերտո, 55, Դավիդ Սիլվա, 59, 90+2, Վիտոլո, 60, Ալվարո Մորատա, 82, 83
Իսրայել – Իտալիա՝ 1:3
Բեն Հաիմ, 32 – Գրացիանո Պելե, 14, Անտոնիո Կանդրեւա, 31 (11մ), Չիրո Իմոբիլե, 83
Հեռացում՝ Ջորջո Կյելինի, 55 (Իտալիա)
Ալբանիա – Մակեդոնիա՝ 1:1 (խաղն 80-րդ րոպեին դադարեցվել է հերդառատ անձրեւի պատճառով)
Արմանդո Սադիկու, 9 – Եզջան Ալիոսկի, 51
D խումբ
Ուելս – Մոլդովա՝ 4:0
Սեմ Վուկս, 38, Ջոյ Ալեն, 44, Գարեթ Բեյլ, 50, 90+5 (11մ)
Սերբիա – Իռլանդիա՝ 2:2
Ֆիլիպ Կոստիչ, 62, Դուշան Տադիչ, 69 (11մ) – Ջեֆ Հենդրիկ, 3, Դարլի Մրֆի, 81
Վրաստան – Ավստրիա՝ 1:2
Ջանո Անանիձե, 78 – Մարտին Հենտերեգեր, 16, Մարկ Յանկո, 42
I խումբ
Խորվաիա – Թուրքիա՝ 1:1
Իվան Ռակիտիչ, 44 (11մ) – Հական Չալհանօղլու, 45+3
Ֆինլանդիա – Կոսովո՝ 1:1
Պաուլուս Ալաջուրի, 18 – Վալոն Բերիշա, 60 (11մ.)
Ուկրաինա – Իսլանդիա՝ 1:1
Անդրեյ Յարմոլենկո, 41 – Ալֆրեդ Ֆինբոգասոն, 6
Չիրացված 11 մետրանոց՝ Եվգենի Կոնոպլյանկա, 83 (Ուկրաինա)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:08 , 29 սեպտեմբերի
00:44 , 29 սեպտեմբերի
23:53 , 28 սեպտեմբերի 
22:55 , 28 սեպտեմբերի 
22:48 , 28 սեպտեմբերի 
22:13 , 28 սեպտեմբերի 
21:49 , 28 սեպտեմբերի 
21:27 , 28 սեպտեմբերի 
20:47 , 28 սեպտեմբերի 
19:38 , 28 սեպտեմբերի