Not what #MUFC fans want to see — Henrikh Mkhitaryan forced off injured while playing for Armenia pic.twitter.com/EwYMlO7wpT
— Bleacher Report UK (@br_uk) August 31, 2016
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Չեխիայի դեմ ընկերական խաղում ստացած վնասվածքն այնքան էլ լուրջ չէ: Այդ մասին հայտնում են NEWS.am Sport-ի աղբյուրները:
Չեխական Մլադա Բոլեսլավ քաղաքում կայացած խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը 38-րդ րոպեին փոխարինվել էր վնասվածքի պատճառով: Մարզչական շտաբը նման որոշում էր կայացրել անվտանգության նկատառումներով՝ չցանկանալով ռիսկի դիմել:
Այնուամենայնիվ, Մխիթարյանի՝ դանիացիների դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղին մասնակցությւոնը դեռ հարցականի տակ է: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում:
Հիշեցնենք, որ չեխերին Հայաստանի հավաքականը չհուսադրող խաղով պարտվել էր 0:3 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում