22:47  ,  30 օգոստոսի, 2016

Սերգեյ Սիմոնյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ֆրանսիայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սիմոնյանը նվաճել է 50 կգ քաշային կարգի բրոնզե մեդալը: Երրորդ տեղի համար գոտեմարտում Սերգեյ Սիմոնյանը 2:1 հաշվով առավելության է հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Ադիլետ Տաալաիբեկովի նկատմամբ:

Սերգեյ Սիմոնյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի Զիյադ Զեյնալովին:

Քառորդ եզրափակիչում Սիմոնյանը հաղթել էր իտալացի Ջիովանի Ֆրենիին՝ 4:4: Կիսաեզրափակիչում Սիմոնյանը 4:6 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Վլադիսլավ Մելնիկովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում