09:44  ,  31 օգոստոսի, 2016

«Վալենսիայի» ֆանատներն այրել են «Բարսելոնա» տեղափոխված Ալկասերի մարզաշապիկը (ֆոտո)

Իսպանացի հարձակվող Պակո Ալկասերի տեղափոխությունը «Բարսելոնա» «Վալենսիայի» ֆանատները համարել են դավաճանություն եւ այրել են 23-ամյա ֆուտբոլիստի մարզաշապիկը, հաղորդում է AS-ը:

Պակո Ալկասերն անցած մրցաշրջանում «Վալենսիայի» ավագն էր: Ֆուտբոլիստի տրանսֆերից «Վալենսիան» ստացել է 30 միլիոն եվրո:

Ալկասերի հեռանալուց հետո «Վալենսիան» մեկ տարվա վարձակալությամբ ձեռք բերեց կատալոնական ակումբի հարձակվող Մունիրին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում