19:45  ,  30 օգոստոսի, 2016

Ռունի. Անգլիայի հավաքականից կհեռանամ 2018-ին

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի ավագ Ուեյն Ռունին ազգային թիմում կարիերան կավարտի 2018թ. աշխարհի առաջնությունից հետո:

«Ես արդեն ընդունել եմ որոշում: 2018թ. աշխարհի առաջնությունը կլինի իմ վերջին հնարավորությունը Անգլիայի հավաքականի հետ որեւէ նշանակալի նվաճման հասնելու համար: Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթական նոտայով ավարտեմ կարիերաս ազգային թիմում»,- Ռունիի խոսքը մեջբերում է BBC-ն:

30-ամյա ֆուտբոլիստը Անգլիայի հավաքականում անցկացրած 115 հանդիպումներում խփել է 53 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում