21:31  ,  4 հուլիսի, 2012

Տորես. Ոսկե խաղակոշիկը պատկանում ամբողջ հավաքականին

Ոսկե խաղակոշիկը պատկանում է ոչ թե ինձ, այլ Իսպանիայի ամբողջ հավաքականին, հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորեսը` Եվրո-2012-ում իսպանականի թիմի հաղթանակի առթիվ տոնակատարությունների ժամանակ:

«Հաղթել է մեր ողջ կոլեկտիվը: Ոսկե խաղակոշիկը պատկանում է ողջ հավաքականին: Մենք ցանկանում ենք միշտ հաղթել: Մենք գիտեինք, որ դժվար կլինի հաղթել Եվրոն, սակայն մենք հասանք մեր նպատակին: Դել Բոսկեն ստեղծեց թիմ, որի խաղային մարտավարությանը անհնար է գերազանցել:

Մյուս հավաքականները ապագայում կփորձեն պատճենահանել մեր խաղաոճը: Մենք պատմություն մտանք` ստեղծելով առանց ընդգծված հարձակվողի թիմ, բայց որը անընդհատ հաղթում է»,- Տորեսի խոսքն է մեջերում Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով