23:21  ,  29 օգոստոսի, 2016

Կորյանի դուբլն ու Ադամյանի եւ Յագանի գոլերը

Ֆուտբոլի Հոլանդիայի երիտասարդական առաջնության երրորդ տուրում «Վիտեսը» 4:2 հաշվով պարտության է մատնել ԱՖԿ-ին: Հաղթոների կազմում դուբլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանը:

Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի առաջնության 5-րդ տուրում «Շտայնբախը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է «Շտուտգարտեր Կիկերսին»: Հյուրերի միակ գոլը 82-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը:

Բելգիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Սերկլ Բրյուգեն» 2:1 հաշվով հաղթել է «Բեերսհոտին» եւ դուրս է եկել 1/16 եզրափակիչ: Հաղթական գոլը ավելացված ժամանակում խփել է հայկական ծագումով կիսապաշտպան Իվան Յագանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում