«Արարատն» ու Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, պաշտպան Սերգեյ Ավագիմյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Սերգեյ Ավագիմյանն այս տարվա հունվարին էր միացել «Արարատին»: 27-ամյա ֆուտբոլիստը հուլիսին փորձաշրջան էր անցել Յարոսլավլի «Շիննիկում», սակայն դարձյալ վերադարձել էր «Արարատ»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում