20:32  ,  4 հուլիսի, 2012

Եթե չվճարեն, դատի են տալու

Ֆրանսիայի հավաքականի խաղացողները, որոնք զրկվել են Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչ մտնելու դեպքում նախատեսված պարգեւավճարներից, կարող են Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) դեմ իրենց բողոքը իրավական հարթություն տեղափոխել:

Մարկետինգի մասնագետ, փաստաբան Ֆաբրիս Լորվոյի խոսքով, պայմանագրով նախատեսված առաջադրանքը` դուրս գալ քառորդ եզրափակիչ, լուծված է: Այսպիսով, սառեցնելով պարգեւավճարները, ՖՖՖ-ն խախտում է տված խոսքը եւ չի կատարում պայմանագրի կետերը, հաղորդում է Sport24.fr-ն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով