17:49  ,  26 օգոստոսի, 2016

Մյուլեր. Անչելոտին ավելի մարդկային է, քան Գվարդիոլան

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը համեմատել է գերմանական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային ու թիմը գլխավորող Կարլո Անչելոտիին:

«Անչելոտին ավելի մոտ է ֆուտբոլիստներին: Նա ունի խաղացողների հետ շփվելու լավ մոտեցումներ: Գվարդիոլայի հետ համեմատ, նա ավելի մարդկային է: Գվարդիոլան ապրում էր իր սեփական աշխարհում:

Նա ամբողջ օրը մտածում էր, թե ինչպես այս կամ այն իրավիճակում հաղթել եւս մի քանի մետր, որպեսզի գտնի օպտիմալ որոշում: Նա խելագար էր՝ այդ բառի լավ իմաստով»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանից հետո Գվարդիոլան գլխավորել է անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում