14:10  ,  25 օգոստոսի, 2016

Վենգեր. Պետք է ակումբի փողերը ծախսես այնպես, ինչպես քո սեփականը

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, թե ինչու չի ցանկանում մեծ գումարներ ծախսել տրանսֆերների վրա: Ֆրանսիացի մասնագետի խոսքով՝ գումար պետք է խնայել բոլոր դեպքերում:

«Ես միակ ճիշտ մոտեցումն այն եմ համարում, որ ակումբի փողերը պետք է այնպես ծախսես, կարծես դա քո անձնական գումարն է: Այդ դեպքում դու կարող ես խուսափել շատ սխալներից: Մենք ընդունել ենք կարեւոր որոշում եւ պետք է գործենք հետեւյալ կերպ՝ դա մեր փողն է, այլ ոչ ակումբի սեփականատիրոջինը»,- Վենգերի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալը» ձեռք է բերել շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջակային (45 միլիոն եվրո), ճապոնացի հարձակվող Տակումո Ասանոյին եւ անգլիացի պաշտպան Ռոբ Հոլդինգին (5 միլիոն եվրո):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում