«Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն ժամանել է Մանչեսթեր: Չիլիացի խաղացողը օգոստոսի 23-ին պայմանագիր կկնքի կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ, հաղորդում է sport-english.com-ը:
Ոչ պաշտոնական տվյալներով, անգլիական ակումբը Կլաուդիո Բրավոյին կվճարի տարեկան 16 միլիոն եվրո:
Սպասվում է, որ «Մանչեսթեր Սիթիից» կհեռանա անգլիացի դարպասապահ Ջո Հարթը, որը չի վայելում Գվարդիոլայի վստահությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում