22:44  ,  22 օգոստոսի, 2016

Ֆանատները խաղադաշտ են նետել ցլի գլուխ (ֆոտո)

Դրեզդենում տեղի ունեցած ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակիչի «Դինամո» - «ՌԲ Լայպցիգ» հանդիպման ժամանակ դինամոյականների ֆանատները խաղադաշտ են նետել ցլի գլուխ, հաղորդում է Sport1.de-ն:

«Դինամոյի» ֆանատները մրցակիցներին ողջունել են «Սատկացնել ցլերին» գրությամբ պաստառներով:

Հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է «Դինամոն»՝ 2:2 (11մ՝ 5:4):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում