15:13  ,  4 հուլիսի, 2012

Լեհ ֆուտբոլիստը կարող էր զրկվել ոտքից ռուսների հետ խաղում

Եվրո-2012-ի խմբային փուլում Ռուսաստանի հավաքականի հետ խաղում ստացած վնասվածքի հետեւանքով կարող էի անդամալույծ դառնալ, հայտարարել է Լեհաստանի ազգային հավաքականի եւ ֆրանսիական «Սոշոյի» պաշտպան Դամյեն Պերկիսը:

«Եվրոպայի առաջնությունից հետո ես մեկնեցի Ֆրանսիա եւ նույնիսկ չէի էլ պատկերացնում, թե ինչ կարող էր տեղի ունենալ: Ոտքիս ցավը գնալով սաստկանում էր, ինչի հետեւանքով դիմեցի Մոնպելյեի հիվանդանոց: Բժիշկն ասաց, որ ամեն ինչ կարող էր շատ վատ ավարտ ունենալ: Ռուսների հետ խաղում ես վնասել էի ոտքս եւ այն բորբոքվել էր: Ես կարող էի անդամալույծ դառնալ, սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ: Արդեն վիրահատվել եմ եւ ինձ լավ եմ զգում»,-  Պերկիսի խոսքը փոխանցում է Gwizdek24.se.pl-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով