Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտի Ռուսաստանի թիմի առաջատարներից Յանա Եգորյանը խոստովանել է, որ հաղթանակներից հետո ավելի քան հինգ հազար կարճ հաղորդագրություն է ստացել սիրո խոստովանություններով եւ ամուսնության առաջարկներով:
«Երբ կարդում եմ այդ հաղորդագրությունները՝ այդ տղամարդիկ կարծում են, որ իմ կողքին կանգնած են, այնքան ընդգրկուն են գրում, մեծ հաղորդագրություններ են: Իհարկե, հաճելի է, բայց դրանք միայն հաղորդագրություններ են: Իմ անձնական կյանքում ամեն ինչ հրաշալի է»,- Յանա Եգորյանի խոսքը մեջբերում է kp.ru-ն:
Հիշեցնենք, որ Ռիոյում Յանա Եգորյանը նվաճեց անհատական եւ թիմային պայքարի ոսկե մեդալները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում