Ինգուշիայի ղեկավար, Ռուսաստանի հերոս Յունուս-Բեկ Եվկուրը ֆեյսբուքյան գրառումով հայտարարել է, որ ազատ ոճի ըմբշամարտի 86 կգ քաշայինների օլիմպիական եզրափակիչում երկրպագելու է Թուրքիայի ներկայացուցիչ Զելիմխան Կարտոեւին: Ինգուշ ըմբիշը Թուրքիայի հավաքական ընդգրկվելուց հետո դարձել է Սելիմ Յաշար: Նրա մրցակիցը կլինի ռուսաստանցի Աբուլռաշիդ Սադուալեւը, որը ներկայացնում է Դաղստանը:
«Սպորտում միշտ կան հաղթողներ եւ պարտվողներ: Ամբողջ Ինգուշիան կերկրպագի Զելիմխան Կարտոեւին: Նրան մաղթում ենք հաջողություն եզրափակիչում»,- գրել է Եվկուրովը:
Կիսաեզրափակիում Աբդուլռաշիդ Սադուլաեւը դուրս է թողել ադրբեջանցի Շարիֆ Շարիֆովին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում