Ռիոյի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն կշարունակի պայքարը 125 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար:
Կիսաեզրափակիչում Բերիանիձեն գոտեմարտեց աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Տահա Ակգուլի հետ եւ պարտություն կրեց: Առաջին մրցափուլում Բերիանիձեն պարտվեց 1:6 հաշվով: Երկրորդ մրցափուլում Ակգուլը վաստակեց եւս 2 միավոր եւ հաղթանակ տարավ՝ դուրս գալով եզրափակիչ:
Բերիանիձեն երեկոյան մրցահերթում կպայքարի բրոնզե մեդալի համար:
Քառորդ եզրափակիչում Բերիանիձեն մրցել էր 27-ամյա հունգարացի Դանիել Լիգետիի հետ: Առաջին մրցափուլում առաջին միավորը վաստակեց Լիգետին: 25-ամյա Բերիանիձեն մինչեւ ընդմիջում հավասարեցնել հաշիվը չկարողացավ՝ 1:0:
Երկրորդ մրցափուլում առաջինը պասիվություն տվեցին Լագետիին, Բերիանիձեն վաստակեց մեկ միավոր, դրանից հետո էլ 2 միավոր վաստակեց եւ հաղթեց 3:1 հաշվով:
1/8 եզրափակիչում Բերիանիձեն գոտեմարտել էր չինացի Չժիվեյ Դենգի հետ: Առաջին մրցափուլում 2:0 հաշվով հաղթեց Դենգը: Երկրորդ մրցափուլի առաջին կեսում Բերիանիձեն վերադարձրեց մեկ միավորը, երկրորդ մասում պասիվության համար չինացին հայտնվեց պաշտպանվողի դիրքում, Բերիանիձեն վաստակեց եւս մեկ միավոր եւ հաղթանակ տարավ:
Լեւան Բերիանիձե
Ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 10-ին Աբխազիայում։
Մինչեւ 2015 թվականը Վրաստանի հավաքականի, 2015-ից Հայաստանի հավաքականի անդամ է։ 2010 թ․ երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր է, 2015 թ․ աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը, միջազգային մրցաշարերի հաղթող է։
Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել է 2015 թ․ աշխարհի առաջնությունում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում