14:55  ,  4 հուլիսի, 2012

Նորայր Մամեդովը խփել է «Էմենի» 28 գոլերից 5-ը

Հոլանդիայի առաջին դիվիզինի առաջնությունում հանդես եկող «Էմեն» ակումբը հուլիսի 3-ին ստուգողական խաղում 28 անպատասխան գնդակ է ուղարկել հոլանդական սիրողական ակումբներից մեկի դարպասը:

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորայր Մամեդովը այդ խաղում խփել է հինգ գոլ՝ դառնալով պենտա տրիկի հեղինակ: Մամեդովը «Էմենի» մեկնարկային կազմում է եղել եւ փոխարինվել է առաջին խաղակեսից հետո: Խաղի 62-րդ րոպեին Նորայրը դարձյալ խաղադաշտ է դուրս եկել:

Հիշեցնենք, որ Նորայր Մամեդովը վերջերս մեկ տարվա պայմանագիր է կնքել «Էմենի» հետ: Նախորդ մրցաշրջանում նա հանդես է եկել «Ցվոլեում», որը բարձրագույն խմբի ուղեգիր նվաճեց: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով