Ռիոյի Օլիմպիական խաղերի ավարտից երկու օր առաջ Հայաստանը Արթուր Ալեքսանյանի ոսկե եւ Միհրան Հարությունյանի, Սիմոն Մարտիրոսյանի եւ Գոռ Մինասյանի արծաթե մեդալներով 39-րդ տեղում է:
ԱՄՆ-ի հավաքականը գերազանցեց 100 մեդալի սահմանը եւ գլխավորում է մեդալային հաշվարկը: Ամերիկացիները նվաճել են 37 ոսկե, 34 արծաթե եւ 32 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղը պահպանում է Մեծ Բրիտանիան՝ 23 ոսկե, 21 արծաթե, 13 բրոնզե մեդալ: Չինաստանը երրորդ տեղում է:
Տասնյակում են նաեւ Ռուսաստանը, Գերմանիան, Ճապոնիան, Ֆրանսիան, Իտալիան, Հոլանդիան եւ Ավստրալիան:
...
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում