Ռիոյի Օլիմպիական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշայինների պայքարում մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Մնացականյանը:
27-ամյա ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, մրցակիցը 2013թ. աշխարհի չեմպիոն, Լաս Վեգասում անցած տարի անցկացված աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 26-ամյա իրանցի Հասան Ռահիմին էր:
ֆավորիտի կարգավիճակում հանդես եկած Ռահիմին հենց առաջին մրցափուլում հաղթեց 13:0 հաշվով եւ ժամանակից շուտ նվաճեց հաջորդ փուլում հանդես գալու իրավունք:
1/4 եզրափակիչում նա կմրցի ռուսաստանցի Վիկտոր Լեբեդեւի հետ, որը պարտության է մատնել հնդիկ Սանդեպ Տոմարին: Աշխարհի կրկնակի չեմպիոն Վիկտոր Լեբեդեւ բրոնզե մեդալ է նվաճել Լաս Վեգասում կայացած աշխարհի 2015թ. առաջնությունում, իսկ Սանդեպ Տոմարն Ասիայի 2016թ. չեմպիոնն է 53 կգ քաշային կարգում:
Գառնիկ Մնացականյան, ըմբշամարտ, ազատ ոճ, 57 կգ քաշային կարգ
Ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 7-ին Արարատի մարզի Ազատաշեն գյուղում։ Ամուսնացած է, ունի որդի։
Անձնական մարզիչն է Արշակ Հայրապետյանը։
Գառնիկ Մնացականյանը մեծահասակների կազմում մասնակցել է միայն միջազգային մրցաշարերի, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների դեռեւս չի մասնակցել։ Սերբիայում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում