18:34  ,  19 օգոստոսի, 2016

«Բարսելոնան» փոխարինող է գտել Կլաուդիո Բրավոյին

«Բարսելոնան» 12 միլիոն եվրո է առաջարկել Ամստերդամի «Այաքսի» եւ Հոլանդիայի հավաքականի դարպասապահ Յասպեր Սիլեսենի տրանսֆերի համար, հաղորդում է De Telegraaf-ը:

Կատալոնական ակումբում վստահ են, որ 27-ամյա դարպասապահը կարող է արժանի մրցակցություն ապահովել գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենին: Սիլեսենի տարեկան աշխատավարձը կլինի 3 միլիոն եվրո: Նա 30 հանդիպում է անցկացրել Հոլանդիայի հավաքկանում:

Իսպանական մամուլի տվյալներով, Իսպանիայի Սուպերգավաթում «Սեւիլիայի» նկատմամաբ տարած հաղթանակից հետո «Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն թիմակիցներին հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում