15:09  ,  19 օգոստոսի, 2016

Լյուկ Շոու. Մոուրինյոն կենտրոնական պաշտպաններին չի արգելում միանալ գրոհներին

«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի պաշտպան Լյուկ Շոուն պատմել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեմ չէ պաշտպանների՝ գրոհներին միանալուն:

«Մարդիկ ասում են, որ Մոուրինյոն չի սիրում, երբ կենտրոնական պաշտպանները միանում են գրոհներին, բայց դա այդպես չէ: Մարզիչը նրանց թույլ է տալիս դա: Իհարկե, ոչ այն պահին, երբ եզրային պաշտպանները գնացել են առաջ: Ես բավականաչափ ազատություն ունեմ պաշտպանությունում: Սակայն մենք պետք է անենք այն ամենը, որ թիմը հասնի ցանկալի արդյունքի»,- Շոուի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացնելու է այս մրցաշրջանի առաջին պաշտոնական տնային խաղը՝ Երեւանի ժամանակով 23։00-ին Պրեմյեր լիգայի երկրորդ տուրում հյուրընկալելով «Սաութհեմփթոնին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում