Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 18-ին կվիճարկվի մեդալների 24 հավաքածու: Երկրորդ օրն անընդմեջ Հայաստանը ներկայացուցիչ չունի:
Մրցումային 12-րդ օրվանից հետո Հայաստանը մեկ ոսկե ու 3 արծաթե մեդալով 36-րդն է մեդալային հաշվարկում, որի առաջատարի դիրքը պահպանում են ամերիկացիները: ԱՄՆ-ի մարզիկները նվաճել են 30 ոսկե, 32 արծաթե ու 31 բրոնզե մեդալ:
Երկրորդ տեղում գտնվող բրիտանացիներն ունեն 19 ոսկե, 19 արծաթե եւ 12 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 19 ոսկի, 15 արծաթ, 20 բրոնզ: Ռուսները չորրորդն են 12 ոսկե, 14 արծաթե ու 15 բրոնզե մեդալով: Ադրբեջանը 3 արծաթե եւ 5 բրոնզե մեդալով 55-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ Ռիո-2016-ում Հայաստանի վերջին 4 ներկայացուցիչներ Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ) հանդես կգան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում, որը մեկնարկելու է օգոստոսի 19-ին:
Ռիո-2016. 13-րդ օր, եզրափակիչներ
16:08 (Երեւանի ժամանակով). Թիավարություն, տղամարդիկ, երկտեղանի բայդարկա, 1000 մետր
16:23. Թիավարություն, տղամարդիկ, մեկտեղանի կանոե, 200 մետր
16:47. Թիավարություն, տղամարդիկ, երկտեղանի բայդարկա, 200 մետր
17:11. Թիավարություն, կանայք, մեկտեղանի բայդարկա, 500 մետր
18:00. Տրիատլոն, տղամարդիկ
18:50. Բադմինտոն, կանայք, զուգախաղ
19:00. Աթլետիկա, տղամարդիկ, արգելավազք, 400 մետր
20:05. Առագաստանավային սպորտ, կանայք, 470
20:50. Առագաստանավային սպորտ, տղամարդիկ, 470
21:35. Առագաստանավային սպորտ, տղամարդիկ, 49
22:20. Առագաստանավային սպորտ, կանայք, 49 FX
22:30. Բռնցքամարտ, տղամարդիկ, 81 կգ
23:00. Ջրացատկ, կանայք, 10 մետր
00:00. Մականախաղ, տղամարդիկ
00:30. Ազատ ոճի ըմբշամարտ, կանայք, 53 կգ
1:15. Ազատ ոճի ըմբշամարտ, կանայք, 63 կգ
2:00. Ազատ ոճի ըմբշամարտ, կանայք, 75 կգ
3:30. Աթլետիկա, տղամարդիկ, գնդի հրում
4:00. Թաեքվոնդո, կանայք, 57 կգ
4:10. Աթլետիկա, կանայք, նիզակի նետում
4:15. Թաեքվոնդո, տղամարդիկ, 68 կգ
4:56. Աթլետիկա, տղամարդիկ, տասնամարտ
5:15. Աթլետիկա, կանայք, արգելավազք, 400 մետր
5:30. Աթլետիկա, տղամարդիկ, 200 մետր
6:59. Լողափնյա վոլեյբոլ, տղամարդիկ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում