Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Մարիզա Դիկը սպորտային մարմնամարզության նոր տարր է գրանցել գերանի վրա: Վարժության մեկնարկում Տրինիդադ եւ Տոբագոյի ներկայացուցիչը ցատկով բարձրացել է գերանի վրա: Այդ տարրը գրանցվել է նրա անունով:
Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի սպորտային մարմնամարզության կանանց մրցաշարում նոր տարր էր գրանցել նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Հուռի Գեբեշյանը: Ամերիկահայ մարզուհին նոր տարրը կատարել էր զուգահեռ պտտաձողի վարժությունում:
Ռիո-2016, սպորտային մարմնամարզություն
Կանայք, գերան
1. Սաե Վեւրս (Հոլանդիա) - 15,466 միավոր
2. Լորեն Հերնանդես (ԱՄՆ) - 15,333
3. Սիմոնա Բայլս - 14,733
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում