11:41  ,  4 հուլիսի, 2012

Իսպանացի երկրպագուները «Ոսկե գնդակ» են պահանջում Կասիլյասի համար

Իսպանական Marca թերթը հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ով է 2011/2012թթ. մրցաշրջանում արժանի «Ոսկե գնդակ» մրցանակին:

Հարցմանը մասնակցել են 125 հազար երկրպագուներ, որոնց մեծ մասը քվերակել են Իսպանիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի օգտին: 31-ամյա իսպանացին արժանացել է ձայների 64 տոկոսին:

Երկրորդ տեղում է հայտնվել Եվրո-2012-ի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան, ում օգտին քվեարկել են երկրպագուների 29 տոկոսը: Լավագույն եռյակը եզրափակել է Չավին՝ 10 տոկոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով