Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 91 կգ քաշային կարգի եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են ոսկե մեդալ նվաճած ռուս Եվգենի Տիշչենկոյին: Ղազախ Վասիլի Լեւիտի նկատմամբ հաղթանակից հետո ռուս մարզիկը մեկնաբանել է այդ միջադեպը:
«Շատ ցավալի է, որ երկրպագուներն այդպես արձագանքեցին: Ցավալի է, որ ինձ սուլեցին: Եթե հաղթանակն ինձ տվեցին, ուրեմն ես արժանի էի դրան: Մենք սպասում էինք մրցավարների ցանկացած որոշման: Ես հարգում եմ ե՛ւ երկրպագուներին, ե՛ւ մրցակցիս»,- Եվգենի Տիշչենկոյի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը:
Հիշեցնենք, որ Եվգենի Տիշչենկոն նվաճել էր ռուսների 11-րդ ոսկե մեդալը Ռիո-2016-ում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում