Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը վիճարկված մեդալների 22 հավաքածուներից հետո մեդալային հաշվարկի լավագույն եռյակում տեղի է ունեցել մեկ փոփոխություն: Մեծ Բրիտանիան շրջանցել է Չինաստանին եւ բարձրացել երկրորդ տեղ:
Առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 26 ոսկե, 21 արծաթե ու 2 բրոնզե մեդալ:
Բրիտանացիներն ունեն 15 ոսկե, 16 արծաթե եւ 7 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 15 ոսկի, 13 արծաթ, 17 բրոնզ: Ռուսները բարձրացել են չորրորդ տեղ եւ ունեն 9 ոսկե, 1 արծաթե ու 10 բրոնզե մեդալ:
Մրցումային 9 օրերին ոսկե մեդալի են արժանացել 47 երկրներ: Հայաստանը Ռիո-2016-ում դեռ մեդալ չի նվաճել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում