Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 75 կգ քաշայինների պայքարում հաղթել է ռուս Ռոման Վլասովը:
Լոնդոնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրը եզրափակիչում 5:1 հաշվով ուժեղ է գտնվել դանիացի Մարկ Մադսենից: Բրոնզե մեդալակիրներ են դարձել իրանցի Սաիդ Աբդվալին ու հարավկորեցի Կիմ Հյոն Ուն:
Հիշեցնենք, որ 75 կգ քաշայինների պայքարին մասնակցել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը, որը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Դանիել Ալեքսանդրովին եւ լքել պայքարը: Լոնդոնի Օլիմպիական խաղերի եզրափակիչում Արսեն Ջուլֆալակյանին հաղթել էր հենց Ռոման Վլասովը: Ռիո-2016-ում ռուսաստանցին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթել էր Լոնդոն-2012-ի 66 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճած Կիմ Հյոն Ուին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում